ՌԴ նախագահը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին պարգևատրել է Պատվո շքանշանով
20:16 - 04 նոյեմբերի, 2022

ՌԴ նախագահը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին պարգևատրել է Պատվո շքանշանով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պատվո շքանշանով է պարգևատրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Ըստ աղբյուրի, համապատասխան հրամանագրի տեքստի համաձայն՝ Գարեգին Բ-ն պարգեւատրվել է Պատվո շքանշանով «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ մշակութային եւ հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար»։ 

Հիշեցնենք, որ այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 23-րդ տարեդարձն է։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել