Իրանն առաջին անգամ խոստովանեց Ռուսաստանին ԱԹՍ մատակարարելու մասին |azatutyun.am|
15:30 - 05 նոյեմբերի, 2022

Իրանն առաջին անգամ խոստովանեց Ռուսաստանին ԱԹՍ մատակարարելու մասին |azatutyun.am|

azatutyun.am: Իրանն առաջին անգամ խոստովանեց, որ Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր է մատակարարել, պնդելով, որ առաքումը կատարվել է մինչ Ուկրաինայի դեմ պատերազմը։ Այդ մասին Թեհրանում այսօր ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն-Ամիր Աբդոլլահիանը՝ միաժամանակ հերքելով հրթիռներ մատակարարելու մեղադրանքները։

«Ինչ վերաբերում է արևմտյան որոշ երկրների բողոքներին, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը հրթիռներ ու դրոններ է տրամադրել Ռուսաստանին օգնելու համար Ուկրաինայի դեմ պատերազմում, ապա հրթիռների մասով այն բոլորովին կեղծ է, իսկ դրոնների մասով՝ ճիշտ։ Մենք սահմանափակ քանակությամբ դրոններ ենք տվել Ռուսաստանին Ուկրաինայի պատերազմից ամիսներ առաջ»։

Մինչ այս, իրանցի պաշտոնյաները բազմիցս հերքել են Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու պնդումները։ Բայց Կիևը պնդում է, որ ռուսական ուժերը իրանական դրոններով են հարվածում Ուկրաինայի էներգետիկ ու քաղաքացիական այլ ենթակառուցվածքների։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել