Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է Վաշինգտոնում Արարատ Միրզոյանի հետ կայացած հանդիպմանը
10:56 - 08 նոյեմբերի, 2022

Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է Վաշինգտոնում Արարատ Միրզոյանի հետ կայացած հանդիպմանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը իր թվիթերյան էջում անդրադարձել է երեկ՝ նոյեմբերի 7-ին, ԱՄՆ-ում տեղի ունեցած հանդիպմանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ Վաշինգտոնում հանդիպում ունեցա ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ես վերահաստատեցի Ադրբեջանի հանձնառությունն ու պատրաստակամությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և ընդգծեցի, որ պետք է ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են խաթարել գործընթացը»,- գրել է Բայրամովը։

Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության, նոյեմբերի 7-ին տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը կողմերը պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպումից առաջ հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խիզախ քայլեր են անում՝ խաղաղության հասնելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել