Սալիվանը հաստատում է՝ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կապի ուղիները բաց են մնում
 |azatutyun.am|
12:14 - 08 նոյեմբերի, 2022

Սալիվանը հաստատում է՝ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կապի ուղիները բաց են մնում |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հաստատել է, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կապի ուղիները բաց են մնում՝ չնայած ուկրաինական պատերազմին։

Ելույթ ունենալով Նյու Յորքում՝ Սալիվանն ասել է, որ ԱՄՆ-ի շահերից է բխում կապ պահպանել Կրեմլի հետ, հավելելով՝ պաշտոնյաները «հստակ հասկանում են, թե ում հետ գործ ունենք»։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան նաև ընդգծել է, որ Մոսկվայի հետ կապերի պահպանումը բխում է «այս հակամարտությունից տուժած յուրաքանչյուր երկրի շահերից»։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Սալիվանը գաղտնի բանակցություններ է վարում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ՝ Ուկրաինայում պատերազմի միջուկային էսկալացիայի վտանգը կանխելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել