ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը Լեհաստանի գործընկերոջ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
18:30 - 08 նոյեմբերի, 2022

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը Լեհաստանի գործընկերոջ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

Լեհաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է Լեհաստանի պետքարտուղար, Ազգային Անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Շիեվիերայի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային ներկա իրավիճակը:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները ուղենշել են անվտանգային ոլորտում համագործակցության հեռանկարները և պայմանավորվել շարունակել երկկողմ քննարկումները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել