ԱՄՆ-ի հանդիպումն ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության հասնելու լուրջ ձգտումը. Փրայս |1lurer.am|
18:46 - 08 նոյեմբերի, 2022

ԱՄՆ-ի հանդիպումն ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության հասնելու լուրջ ձգտումը. Փրայս |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բլեր Հաուսում նոյեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին՝ ուղիղ քննարկումների համար, որպեսզի նպաստի կայուն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջընթացին։ Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի տարածած հաղորդագրության մեջ:

«Երեկվա հանդիպումն ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի՝ երկխոսության ակտիվացման միջոցով խաղաղության հասնելու լուրջ ձգտումը: Միացյալ Նահանգները հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն աջակցելուն»,- նշել է Փրայսը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել