ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը և ողջունում ԱՄՆ-ի ջանքերը․ Կոլոմինո 
 |factor.am|
17:57 - 09 նոյեմբերի, 2022

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը և ողջունում ԱՄՆ-ի ջանքերը․ Կոլոմինո |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և անվտանգության քաղաքականության հարցերով օգնականի տեղակալ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ կայացած ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը։

«Լավ լուրեր։ Հուսադրող է տեսնել նախարարներ Արարատ Միրզոյանին ու Ջեյհուն Բայրամովին ներգրավված ուղիղ բանակցություններում։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, որն առանցքային է Հարավային Կովկասի կայունության ու բարգավաճման համար և ողջունում է այս ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը»,- գրել է Կոլոմինան։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել