Պետք է ձեռնամուխ լինենք ապակենտրոնացման խորացմանը, համայնքների լիազորությունների ավելացմանը. Գնել Սանոսյան
13:43 - 10 նոյեմբերի, 2022

Պետք է ձեռնամուխ լինենք ապակենտրոնացման խորացմանը, համայնքների լիազորությունների ավելացմանը. Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարար Գնել Սանոսյանն ուղերձ է հղել Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ:

«Սկսած 2011 թվականից՝ յուրաքանչյուր տարի նոյեմբերի 10-ը նշվում է որպես տեղական ինքնակառավարման մարմինների օր: Տեղական ինքնակառավարման համակարգն ինստիտուցիոնալ զարգացման բարդ ճանապարհ է անցել։ Այս տարվա սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններով վարչատարածքային բարեփոխումները հիմնականում ավարտվեցին։ Այժմ մենք նախկին 915 համայնքի փոխարեն ունենք 71 համայնք։

Միավորված համայնքներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում համայնքի ենթակառուցվածքների զարգացմանը, Կառավարության համաֆինանսավորմամբ մեծածավալ սուբվենցիոն ծրագրեր են իրականացնում, մանկապարտեզներ ու մշակույթի տներ են կառուցում, ջրագծեր են անցկացնում, ճանապարհներ են բարեկարգում, որի արդյունքում առաջիկայում, վստահաբար, Հայաստանում կունենանք բարեկեցիկ ու զարգացող համայնքներ։

Այս ամենին զուգընթաց՝ պետք է ձեռնամուխ լինենք ապակենտրոնացման խորացմանը, համայնքների լիազորությունների ավելացմանը։

Այս ինստիտուտի կայացումը էականորեն կթեթևացնի Կառավարության, մարզպետարանի աշխատանքը, իսկ համայնքին հնարավորություն կտա լիարժեք կազմակերպել բնակչության բարեկեցիկ կյանքը իր համայնքում։

ՏԻՄ հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ և մաղթում արդյունավետ աշխատանք ի շահ Հայաստանի Հանրապետության և համայնքների»,- ասվում է ուղերձում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել