Ռուսական զորքը Խերսոնից տեղափոխվել է Դնեպրի ձախ ափ
14:18 - 11 նոյեմբերի, 2022

Ռուսական զորքը Խերսոնից տեղափոխվել է Դնեպրի ձախ ափ

Ռուսաստանի զինված ուժերն ավարտել են խմբավորումների տեղափոխումը Դնեպրի ձախ ափ։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։ Ըստ գերատեսչության՝ բոլոր ռուս զինծառայողներն անցել են Դնեպրի ձախ ափ։

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Դնեպրի ձախ ափ անցման ժամանակ ռուսական զորքերի խմբի անձնակազմի, սպառազինության, զինտեխնիկայի կորուստներ չեն եղել։

«ՌԴ Զինված ուժերը Դնեպրի ձախ ափին գրավել են նախապես պատրաստված ինժեներական պաշտպանական գծեր և դիրքեր», - նշված են ՌԴ ՊՆ-ից։

Հիշեցնենք, որ ՌԴ զորքը դուրս է գալիս Խերսոնից։ Երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն համաձայնել է Ուկրաինայում ՌԴ «հատուկ ռազմական գործողության» հրամանատար Սերգեյ Սուրովիկինի՝ Խերսոնի մարզը Դնեպր գետի ձախ ափից պաշտպանելու առաջարկին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել