Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու Սոչիի եռակողմ բանակցությունները
15:07 - 11 նոյեմբերի, 2022

Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու Սոչիի եռակողմ բանակցությունները

Նոյեմբերի 10-ին Սամարղանդում, որտեղ մեկնարկել է Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Հանդիպման ընթացքում ղեկավարները անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ բանակցությունների արդյունքները․

«Հանդիպմանն ընդգծվել է բոլոր ոլորտներում երկրների միջև դաշնակցային հարաբերությունների վրա հիմնված բարեկամական և եղբայրական կապերի հաջող զարգացումը, քննարկվել է տարածաշրջանում առկա իրավիճակը, անվտանգությանը առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Սոչիի հանդիպման արդյունքների վերաբերյալ»,- նշված է Ադրբեջանի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպում, որի արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել