ԱՄՆ-ն Ուկրաինային լրացուցիչ 400 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
 |hetq.am|
17:22 - 11 նոյեմբերի, 2022

ԱՄՆ-ն Ուկրաինային լրացուցիչ 400 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի |hetq.am|

hetq.am: ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ 400 միլիոն դոլարի ռազմական օգնություն։ Այդ մասին նշվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Համաձայն ամերիկյան կողմի՝ ռազմական օգնության նոր փաթեթը ներառում HAWK ՀՕՊ համակարգի հրթիռներ, Avenger տեսակի չորս զենիթահրթիռային համալիր և Stinger հրթիռներ, HIMARS տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հրթիռներ, 21 հազար հատ 155 մմ հրետանային արկեր, 500 հատ գերճշգրիտ 155 միլիմետրանոց արկ, 10 000 հատ 120 մմ ականետային ական, HMMWV տեսակի 100 ռազմական ամենագնաց, 400 նռնականետ, հրաձգային զենքեր, օպտիկա և ավելի քան 20 միլիոն փամփուշտ, ինժեներական տեխնիկա, ձմեռային պայմանների բանակային համազգեստ։

Պենտագոնում ընդգծել են, որ Ուկրաինայի ենթակառուցվածքների ուղղությամբ ռուսական «անողոք հարվածների» պայմաններում հակաօդային պաշտպանությունն ունի առանձնակի կարևոր նշանակություն։ Դրանք ուժեղացվելու են HAWK հրթիռների միջոցով։ Դրանք կլրացնեն արձակման համապատասխան սարքավորումները, որոնք Ուկրաինային տրամադրել է Իսպանիան։ Բացի այդ, ուկրաինական ՀՕՊ-ը կուժեղացնեն նաև Avenger զենիթահրթիռային համակարգերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել