Բրյուսելում պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ երկաթուղին վերականգնում ենք, բայց Ադրբեջանը հրաժարվեց․ Նիկոլ Փաշինյան
20:52 - 11 նոյեմբերի, 2022

Բրյուսելում պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ երկաթուղին վերականգնում ենք, բայց Ադրբեջանը հրաժարվեց․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հանրային հեռուստաընկերության» եթերում հայտնեց.

«Բրյուսելում պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ երկաթուղին վերականգնում ենք, երկաթուղու վերականգնման գործընթացը սկսում ենք, թվում էր՝ ամեն ինչ պայմանավորվել ենք։ Ես ձեզ մի մանրամասն էլ ասեմ, որը կարծում եմ մեր երկրում շատերին դուր չի գա։ Ես երբ պատրաստվում էի ֆեյսբուքյան իմ էջում գրառում անել, ես հենց տեղում հանդիպման մյուս մասնակիցների հետ իմ տեքստը ճշտեցի, ասեցի ես ճի՞շտ եմ հասկանում պայմանավորվածությունը, որովհետև ես պետք է դուրս գամ ու հրապարակում անեմ, և ստացա հաստատում և՛ ԵՄ նախագահից, և՛ Ադրբեջանի նախագահից, որ, այո՛, դա այն պայմանավորվածությունն է, ինչ տեղի է ունեցել, իսկ իմ գրառումն իմ էջում մինչև հիմա կա բնականաբար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այդ մասին խոսել է նաև վերադառնալուց հետո՝ կառավարության նիստի ընթացքում։

«Բայց երբ պետք էր այդ նույն տեքստը, ինչ-որ իմ էջում գրված էր, դրան գործնական տեսք տալ, Ադրբեջանը հրաժարվեց դրանից։ Եթե Ադրբեջանի համար սա ոչ թե էսկալացիայի առիթ է, այլ հաղորդակցության խնդիր, տարածաշրջանի կոմունիկացիաների բացման առումով, այդ հարցը լուծված է։ Պետք է գնալ և ուղղակի այդ լուծմանն ընթացք տալ»,-ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել