Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատում Թուրքիայի նախագահի հետ հանդիպումն ու հեռախոսազրույցը
21:29 - 11 նոյեմբերի, 2022

Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատում Թուրքիայի նախագահի հետ հանդիպումն ու հեռախոսազրույցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազույցն ու հանդիպումը Պրահայում: Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնեց Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, նշելով, որ Թուրքիայի նախագահի և իր խոսույթներն անհամատեղելի չեն եղել:

«Եթե լինի հետևողական աշխատանք, լինի քաղաքական կամք և ցանկություն, այդ խոսույթները կարող են համադրվել իրար հետ, ինչը նշանակում է հարաբերությունների կարգավորում»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե հաջողվի երրորդ երկրների քաղաքացիների համար բացել Հայաստան-Թուրքիա սահմանը, ապա դա շատ լուրջ առաջընթաց կլինի:

«Մենք հիմա դրա վրա աշխատում ենք, բայց ես չեմ ուզում, որ մենք իլյուզիաների մեջ ընկնենք, թե հիմա, մեկ-երկու օրում այդ խնդիրը լուծելու ենք: Իմ ասածն այն է, որ մենք պետք է հետևողականորեն դրան գնանք»,-հավելեց վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել