Մակրոնն Ալիևին տեղեկացրել է Փաշինյանի հետ առաջիկա հանդիպման մասին
11:25 - 13 նոյեմբերի, 2022

Մակրոնն Ալիևին տեղեկացրել է Փաշինյանի հետ առաջիկա հանդիպման մասին

Երեկ՝ նոյեմբերի 12-ին հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի ու Ֆրանսիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Էմանուել Մակրոնը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Ըստ ադրբեջանական կողմի հայտարարության՝ Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է նոյեմբերի 19-ին անցկացվող Ֆրանկոֆոնիայի կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին ու ևս մեկ անգամ հայտնել է Ֆրանսիայի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու մտադրությունը։

«Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, ԵՄ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ քառակողմ հանդիպման արդյունքների ու դրանից հետո տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում չեզոք, անկողմնակալ և հավասարակշռված մոտեցման կարևորությունը։

Ալիևը նաև ուշադրություն է հրավիրել հայկական կողմից վերջին օրերին հնչեցված հայտարարություններին՝ նշելով, որ դրանք հակասում են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգին»,- նշված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել