Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
11:00 - 14 նոյեմբերի, 2022

Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ․

«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ստամբուլում տեղի ունեցած  պայթյունի զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարարը։ 

Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանի ցավակցությունների համար։ 

Հիշեցնենք, որ հզոր պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլում՝ Իսթիքլալ փողոցում, որը զբոսաշրջային հայտնի ուղղություն է։

«Ահաբեկչության միջոցով Թուրքիային և թուրք ազգին վախեցնելու ջանքերը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր և վաղը չեն հասնի իրենց նպատակին»,- ուղիղ եթերում ասել էր Էրդողանը։

Տեղի ունեցած պայթյունը Թուրքիայի իշխանություններն համարում են ահաբեկչություն։ Երկրի ՆԳ նախարարը հայտնել է, որ այն իրականացրած անձը, որը ռումբը թողել էր փողոցում, ձերբակալվել է։ Ըստ նախարարի՝ նա կապ ունի Քրդական աշխատավորական կուսակցության հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել