Առաջնագծի ինժեներական աշխատանքները մեր կողմից շարունակվում են. Արմեն Խաչատրյան
 |1lurer.am|
12:44 - 14 նոյեմբերի, 2022

Առաջնագծի ինժեներական աշխատանքները մեր կողմից շարունակվում են. Արմեն Խաչատրյան |1lurer.am|

1lurer.am: Սադրանքները շարունակվում են ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:

«Անընդհատ այդ սադրանքները եղել են, և, կարծում եմ, առաջիկայում էլ լինելու են: Պետք է պատրաստ լինենք այս ամենին»,- ասաց Խաչատրյանը:

Լրագրողներից մեկի հարցին, որ սեպտեմբերյան ագրեսիայից հետո նոր առաջնագիծ կա, և ըստ այդմ ի՞նչ աշխատանքներ են ընթանում այնտեղ, Խաչատրյանը պատասխանեց.

«Ինժեներական աշխատանքները մեր կողմից շարունակվում են, բավականին ակտիվ են իրականացվում: Որոշ հատվածներում արդեն ավարտ է տրվել ինժեներական աշխատանքներին, անհրաժեշտ առաջին ինժեներատեխնիկական լուծումները, որոնք պետք է տրվեին, արդեն ավարտվել են:

Առաջնագծում այս պահին ինժեներատեխնիկական լուծումներ տալը որևէ կերպ պայմանավորված չէ հետագա սահմանների գծման հեռանկարով: Սա պայմանավորված է կոնկրետ այս պահին մեր պաշտպանունակությունը կազմակերպելով և բարձրացնելով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել