Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակներին է ներկայացրել Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը
14:13 - 14 նոյեմբերի, 2022

Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակներին է ներկայացրել Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը

Նոյեմբերի 14-ին Անվտանգության խորհրդի գրասենյակում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների խմբի անդամներին:

Խմբի անդամների խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից որոշ մանրամասներ և ընդգծել ՀՀ մոտեցումներն ու տեսակետները:

Կողմերը կարևորել են ինչպես ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության, այնպես էլ՝ ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում և անդրադարձել դրանց գործունեությանը։

Այս համատեքստում ԱԽ քարտուղարն ընդգծել է համագործակցության նման ձևաչափերի ներուժը՝ նպաստելու տարածաշրջանում անվտանգային միջավայրի ամրապնդմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել