Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է երկկողմ ռազմական համագործակցության պլանը |armenpress.am|
14:31 - 14 նոյեմբերի, 2022

Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է երկկողմ ռազմական համագործակցության պլանը |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Վրաստանի պաշտպանության նախարար Ժուանշերա Բուրչուլաձեի հրավերով նոյեմբերի 14-ին պաշտոնական այցով մեկնել է Վրաստան:

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նախարարները հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային անվտանգության, ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների, համատեղ վարժանքների անցկացման և աշխատանքային հանդիպումների կազմակերպման հետ կապված հարցեր։

Բացի այդ, քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության և բժշկության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Հանդիպման ավարտին նախարարները ստորագրել են 2023 թվականի համար Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ ռազմական համագործակցության պլանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել