ՀՀ բարձրագույն որակավորման ոլորտի բարեփոխումները ներկայացվել են Ղրղզստանում
18:36 - 14 նոյեմբերի, 2022

ՀՀ բարձրագույն որակավորման ոլորտի բարեփոխումները ներկայացվել են Ղրղզստանում

ԿԳՄՍ նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը մասնակցել է Ղրղզստանի բարձրագույն որակավորման համակարգի 30-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին:

 

Ինչպես  հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, գիտաժողովը նվիրված էր բարձրագույն որակավորման ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցերի քննարկմանը:

 

ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանն իր ելույթում ներկայացրել է կոմիտեի գործունեությունը, անցած ճանապարհը, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները: Նա ընդգծել է գիտական պարբերականների համար սահմանված նոր պահանջների կարևորությունը ատենախոսությունների հրապարակման համար, ինչպես նաև աստիճանաշնորհման համակարգի ակնկալվող փոփոխությունները։

Գիտաժողովի շրջանակում ներկայացվել են Հայաստանի, Ղրղզստանի և Ղազախստանի բարձրագույն որակավորման ոլորտները համակարգող պետական մարմինների կատարած աշխատանքները, քննարկվել են հետագայում իրավական նորմատիվ ակտերի մշակման նպատակով համատեղ խորհրդակցությունների անցկացման, գիտական պարբերականների ընդհանուր ցանկ, գիտական աստիճանի հայցման համար համարժեք պայմաններ և համատեղ մասնագիտական խորհուրդներ ունենալու վերաբերյալ  հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել