Անկարայում տեղի են ունեցել ռուս-ամերիկյան բանակցություններ. Պեսկով
 |1lurer.am|
12:18 - 15 նոյեմբերի, 2022

Անկարայում տեղի են ունեցել ռուս-ամերիկյան բանակցություններ. Պեսկով |1lurer.am|

1lurer.am: Նոյեմբերի 14-ին Անկարայում իսկապես տեղի են ունեցել ռուս-ամերիկյան բանակցություններ, դրանք կայացել են ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա այլ մանրամասներ չի ներկայացրել:

Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին, հայտնել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը գտնվում է Անկարայում, որտեղ հանդիպում է ունենալու իր ռուս գործընկերոջ հետ:

Իր հերթին, Kommersant թերթը գրել էր, որ Անկարայում բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև, որտեղ ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունների ղեկավար Սերգեյ Նարիշկինը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել