Պաշտոնական Բաքուն դատապարտում է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը
13:10 - 16 նոյեմբերի, 2022

Պաշտոնական Բաքուն դատապարտում է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևը

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը արձագանքել է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևին։

ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, թե «բանաձևը լիովին հեռու է իրականությունից, արտացոլում է կեղծ և զրպարտչական դրույթներ ու, ունենալով բացահայտ պրովակատիվ բնույթ՝ ուղղված է խաթարելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը»։

«Սենատի կողմից ընդունված և որևէ իրավական ուժ չունեցող բանաձևը ակնհայտորեն ցույց է տալիս Ֆրանսիայի կողմնակալ և միակողմանի քաղաքական դիրքորոշումը՝ որպես երկրի, որը հայտարարում է խաղաղ գործընթացին նպաստելու իր մտադրության մասին։ Ընդհանրապես, բանաձևում նշված բոլոր անհեթեթ պնդումները ցույց են տալիս, որ դրա հեղինակները տեղյակ չեն պատմական փաստերին և տարածաշրջանում տիրող իրավիճակին»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Անդրադառնալով այն կետին, որով բանաձևը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը և առաջարկում կառավարությանը՝ ԼՂ-ում հիմնել հումանիտար գրասենյակ, Ադրբեջանի ԱԳՆ-ից կրկին նշել են, թե «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է»։ 

«Այդ տարածաշրջանում ապրող հայ բնակչության անվտանգությունը Ադրբեջանի ներքին գործն է, և դրանք ապահովվելու են Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության համաձայն։

Հայաստանում ռեւանշիստական ​​ուժերին խրախուսելով՝ Սենատի այս բանաձեւը չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը եւ առաջընթացին եւ հեռու է բանաձևում նշված «տեւական խաղաղության խթանումից»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ 

ԱԳՆ-ից նշել են՝ «մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված հերթական բանաձեւը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել