ՀՀ քաղաքական դաշտում ԼՂ հիմնախնդրի մոտեցումների առումով համարյա կոնսենսուսային իրավիճակ է․ Նիկոլ Փաշինյան
16:49 - 16 նոյեմբերի, 2022

ՀՀ քաղաքական դաշտում ԼՂ հիմնախնդրի մոտեցումների առումով համարյա կոնսենսուսային իրավիճակ է․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին Փաշինյանն անդրադարձավ ընդդիմության քննադատությանը, թե ԼՂ հիմնախնդրի առումով դիրքորոշումները կոնկրետ չեն և խուսափողական են։ 

«Եթե ես այս գնահատականը կարող էի հասկանալ 1-1.5 ամիս ամիս առաջ, հիմա չեմ կարող, քանի որ կարծում եմ, որ ՌԴ նախագահի Վալդայում արված հայտարարությունը շատ կարեւոր էր, որպեսզի մենք մի շարք հարցեր պարզաբանենք և արձանագրենք, որ առնվազն ՀՀ քաղաքական դաշտում այդ մոտեցումների առումով համարյա կոնսենսուսային իրավիճակ է»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը հիշեցրեց, որ խոսքը ՀՀ կառավարության՝ ՌԴ առաջարկների վերաբերյալ դիրքորոշման մասին է, և որի էությունը ԼՂ հարցը որոշ ժամանակով հետաձգելն էր։

«Երբ որ այս հարցադրումն արվեց և ընդդիմության դաշտում և ԼՂ-ում եղան հայտարարություններ, որոնք կառավարությունից պահանջում էին ընդունել ՌԴ առաջարկները։

Ես ուզում եմ ասել, որ Կառավարությունը վաղուց՝ դեռևս 2021թվականի հունվարից ընդունել է այդ պայմանավորվածությունը, սակայն դրա մասին չի խոսել զուտ կոռեկտությունից ելնելով»,- նշեց նա։ 

Վարչապետն ընդգծեց, որ կառավարության այսօրվա դիրքորոշումն այն է, ինչ իրենցից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ կառավարությունն այդ դիրքորոշումը վաղուց է որդեգրել: Նա հայտնեց, որ ԼՂ նախագահի հետ այդ դիրքորոշումը շատ վաղուց ինքը կիսել էր:

Վարչապետն նշեց նաև, որ եթե ընդդիմությունը հիմա այլ կարծիքի է, համարում է, որ ՀՀ-ն պետք է մերժի ՌԴ առաջարկները, ճիշտ կլինի, որ դրա մասին բարձրաձայն հայտարարի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել