ԱՄՆ պետքարտուղարն Իլհամ Ալիևին հորդորել է պահպանել հրադադարը և դադարեցնել սադրանքները |tert.am|
19:40 - 16 նոյեմբերի, 2022

ԱՄՆ պետքարտուղարն Իլհամ Ալիևին հորդորել է պահպանել հրադադարը և դադարեցնել սադրանքները |tert.am|

tert.am: ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղ գործընթացին և հորդորել է երկու կողմերին պլանավորել հետագա բանակցությունները, ինչպես համաձայնեցվել է Վաշինգտոնում:

Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական երկկողմ խաղաղ բանակցությունների արդյունքներն ու հետագա քայլերը։

ԱՄՆ պետքարտուղարությունից նշում են, որ Բլինքենն Ալիևին հորդորել է պահպանել հրադադարը և դադարեցնել սադրանքները՝ միաժամանակ ուսումնասիրելով Հայաստանի հետ վստահության ամրապնդման միջոցները՝ խաղաղության հիմք ստեղծելու համար:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել