1 միլիարդ 235 միլիոն դրամ՝ ճանապարհային 3 ծրագրի համար
 |1lurer.am|
13:30 - 17 նոյեմբերի, 2022

1 միլիարդ 235 միլիոն դրամ՝ ճանապարհային 3 ծրագրի համար |1lurer.am|

1lurer.am: Կառավարության որոշմամբ միջծրագրային վերաբաշխում կատարվեց և 1 մլրդ 235 մլն դրամ հատկացվեց ՏԿԵ նախարարությանը: 

«595 միլիոն դրամը կենսական նշանակության ծրագրերի համար է, 460-ը՝ Մ6 ծրագրի, 180-ը Թալին-Լանջիկ ծրագրի համար է»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ ավելացրեց, որ բացի տարեկան 500 կմ վերանորոգվող և կառուցվող ճանապարհներից` սուբվենցիայով տարեկան միջինում կառուցվում կամ վերանորոգվում են 145 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհներ:

«145 կմ ճանապարհ այս տարի կանենք, ըստ նախնական հայտերի՝ նույնն էլ 2023 թվականի համար նախատեսված ունենք»,- ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, անդրադառնալով ճանապարհաշինական աշխատանքներին, հանձնարարեց.

«Պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս ձմռանը բեռնատարները դեպի Իրան գնացող ու այնտեղից եկող, այդ ճանապարհով երթևեկեն, այսինքն՝ Տաթևի ոլորանները կարողանան շրջանցել: Տաթև գյուղ չեն մտնում, միանգամից միանում են Լծեն բնակավայրով Մ2 մայրուղուն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել