Սուրեն Պապիկյանը ամերիկացի գեներալի հետ քննարկել է պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր
14:54 - 17 նոյեմբերի, 2022

Սուրեն Պապիկյանը ամերիկացի գեներալի հետ քննարկել է պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության, ռազմավարության և կարողությունների հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկայի գլխավորած պատվիրակությանը:
 
Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
 
ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Լասիկան Հայաստան է ժամանել նոյեմբերի 16-ին: 
 
Նա հանդիպում է ունեցել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Արմեն Գրիգորյանը ողջունել է պարոն Լասիկայի այցը Հայաստան և բարձր գնահատել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման դինամիկան, որն ընդգրկում է նաև անվտանգության ոլորտը: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել