Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի պնդմանը, թե ԼՂ հարցը իր ներքին գործն է
11:46 - 18 նոյեմբերի, 2022

Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի պնդմանը, թե ԼՂ հարցը իր ներքին գործն է

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն պնդմանը, թե Լեռնային Ղարաբաղի հարցը իր ներքին գործն է։ 

«Պարզապես թույլ տվեք հիշեցնել, որ տասնամյակներով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամները, ԵԱՀԿ-ն ու հիմա էլ ԵՄ-ն չեն զբաղվել ոչ մի ներքին գործով։ Մարդու իրավունքների հարցը չի համարվում ներքին գործ յոթ տասնամյակ՝ սկսած երկրորդ համաշխարհային պատերազմից»,- գրել է Մարուքյանը իր թվիթերյան միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է «Ադրբեջանում բնակվող հայերի» հետ կապված խնդիրները ներառել խաղաղության պայմանագրում։

«Չի լինի։ Դա անհնար է։ Մենք սրան չենք համաձայնի։ Ուստի մեզ անհրաժեշտ է Հայաստանի կառավարության միանգամայն հստակ դիրքորոշումն իր օրակարգի վերաբերյալ։ Ես վերջերս ասացի, որ եթե նրանք խաղաղություն են ուզում, մենք էլ խաղաղություն ենք ուզում։ Եթե նրանք խաղաղություն չեն ուզում, ապա դա իրենց ընտրությունն է։ Մենք երեսուն տարի խաղաղություն չենք ունեցել, և Հայաստանը չպետք է մոռանա, թե ինչով է դա ավարտվել», - ասել է Ադրբեջանի նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել