«Սեքյուրիթի Դրիմ»-ը Կառավարության դեմ հայց է ներկայացրել Վարչական վերաքննիչ դատարան

 |factor.am|
12:35 - 18 նոյեմբերի, 2022

«Սեքյուրիթի Դրիմ»-ը Կառավարության դեմ հայց է ներկայացրել Վարչական վերաքննիչ դատարան |factor.am|

factor.am: ՀՀ-ում արագաչափերը և ճանապարհային տեսախցիկները սպասարկող «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն դիմել էր Վարչական դատարան՝ վիճարկելով կառավարության որոշումը «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ հիմնադրելու մասին:

Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից, Ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի միջև 2017թ. փետրվարի 15-ին հինգ տարի ժամկետով գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր էր կնքվել, որով վերջինիս հանձնվել էր պետական որոշակի գույք՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության վերահսկողության իրականացման համար նախատեսված համակարգերը կառավարելու, շահագործելու և տեխնիկական սպասարկում իրականացնելու նպատակով: Այսինքն, այն գրեթե նույն գործառույթներն ուներ, ինչ նորաստեղծ ՊՈԱԿ-ը:

Նշենք՝ Կառավարության 14.07.2022թ. որոշմամբ «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ է ստեղծվել: Գործունեության նպատակը Հայաստանի ամբողջ տարածքում տեխնիկական միջոցների (տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, արագաչափ սարքեր և այլն) օգտագործմամբ հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտնաբերումն է: ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է 2022 թ. փետրվարի 15-ին, դրանից հետո կողմերից որևէ մեկը պայմանագիրը դադարեցնելու մասին գրավոր դիմում չի ներկայացրել մյուս կողմին:

«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն համարում է, որ նման պայմաններում պայմանագիրը համարվում է երկարաձգված նույն ժամկետով և պայմաններում: Ընկերության կարծիքով, «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ ստեղծելու որոշմամբ խախտվում են նշված պայմանագրից բխող իր իրավունքները:

Վարչական դատարանը, սակայն, որոշում է կայացրել մերժել դիմումի ընդունումը՝ պատճառաբանելով, թե Կառավարության նշված որոշումը ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ չէ, քանի որ չի պարունակում վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար.

Շարունակությունը՝ factor.am-ում




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել