ՀԱՊԿ խորհրդի նիստում կքննարկվեն Հայաստանին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև գլխավոր քարտուղարի փոփոխման հարցերը
12:57 - 18 նոյեմբերի, 2022

ՀԱՊԿ խորհրդի նիստում կքննարկվեն Հայաստանին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև գլխավոր քարտուղարի փոփոխման հարցերը

Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի նախագահությամբ Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստ։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Խորհրդի անդամները կքննարկեն միջազգայի և տարածաշրջանային անվտանգության հետ կապված արդիական հարցերը և ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները նախորդ նիստից հետո։

«Կարևորագույն հարցերից են լինելու ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների քննարկումը։

Նախատեսվում է նիստի ընթացքում ընդունել Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը։

Նիստի օրակարգում ընդգրկված են ստորագրման ենթակա մի շատրք փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանական մեխանիզմների համատեղ ձևավորմանը։

2023 թվականի հունվարի 1-ի ռոտացիայի հետ կապված՝ խորհուրդը կքննարկի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել