Ռուսաստանն Ուկրաինայի հարցի շուրջ ոչինչ չունի խոսելու ԱՄՆ-ի հետ. ՌԴ ԱԳՆ

 |armenpress.am|
15:29 - 18 նոյեմբերի, 2022

Ռուսաստանն Ուկրաինայի հարցի շուրջ ոչինչ չունի խոսելու ԱՄՆ-ի հետ. ՌԴ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի հարցի շուրջ Մոսկվան ոչինչ չունի խոսելու Վաշինգտոնի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Ո՛չ, նրանց հետ Ուկրաինայի շուրջ պարզապես ոչինչ չկա խոսելու», - Ռյաբկովն ասել է լրագրողներին՝ պատասխանելով «Ինտերֆաքս» գործակալության այն հարցին՝ պլանավորվել են արդյոք Ուկրաինայի հարցով շփումներ ԱՄՆ-ի հետ: Նրա խոսքով՝ եթե ուկրաինական թեման է առաջ գալիս շփումների ժամանակ, ապա «ազդակների փոխադարձ ուղարկման ժանրով»:

«Երկխոսություն, առավել ևս բանակցություններ, պարզապես չի կարող լինել՝ հաշվի առնելով դիրքորոշումների արմատական հակադրությունը», - ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել