Ռուսաստանը երկրում ԱՄՆ նոր դեսպանի նշանակման հույս ունի. Անատոլի Անտոնով |armenpress.am|
12:37 - 19 նոյեմբերի, 2022

Ռուսաստանը երկրում ԱՄՆ նոր դեսպանի նշանակման հույս ունի. Անատոլի Անտոնով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանն ԱՄՆ-ի կողմից երկկողմ հարաբերությունները խզելու ցանկություն չի տեսնում և հույս ունի՝ շուտով ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպան կնշանակվի, իսկ դեսպանատունը կսկսի ամբողջ թափով աշխատել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը:

«Մենք կարծում ենք, որ պետք չէ ընդհատել կապը, պետք չէ խզել դիվանագիտական հարաբերությունները. դա սխալ որոշում կլիներ: Ըստ իս՝ ամերիկյան կողմը ևս չի ցանկանում խզել երկու երկրների միջև հարաբերությունները: Հույս ունենք, որ մոտ ապագայում Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան կնշանակվի, և դեսպանությունը նոր թափով կսկսի աշխատել»,-նշել է նա:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ավելի վաղ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջարկել էր դիվանագետ Լին Թրեյսիի թեկնածությունը: Ռուսաստանն արդեն հաստատել է նրա թեկնածությունը, մնացել է՝ այն հաստատվի ամերիկյան սենատում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել