Տոկաևը հաղթել է արտահերթ նախագահական ընտրություններում |tert.am|
10:16 - 21 նոյեմբերի, 2022

Տոկաևը հաղթել է արտահերթ նախագահական ընտրություններում |tert.am|

tert.am: Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքները։ Ամենաշատ ձայները հավաքել է գործող նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը։ Նրա օգտին քվեարկել է 81,31 տոկոսը: 

Ընտրություններին մասնակցել է 8 300 046 ընտրող։ Մասնակցությունը կազմել է 69,44%։

Ընտրություններին ընդհանուր առմամբ ներկայացվել է վեց թեկնածու։ Կարելի էր ընտրել նաև «բոլորի դեմ» տարբերակը, ինչը հնարավոր չէր անցած ընտրություններում։

Կիրակի՝ նոյեմբերի 20-ի երեկոյան, անցկացված էքզիթ փոլերի համաձայն՝ Տոկաևի օգտին քվեարկել է ավելի քան 82%-ը, իսկ «բոլորին դեմ» տարբերակը երկրորդ տեղում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել