Պուտինը ՀԱՊԿ խորհրդի նիստի շրջանակներում պլանավորում է հանդիպում ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ․ Պեսկով
14:16 - 21 նոյեմբերի, 2022

Պուտինը ՀԱՊԿ խորհրդի նիստի շրջանակներում պլանավորում է հանդիպում ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ․ Պեսկով

 ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը պլանավորում է հանդիպում ունենալ Նիկոլ Փաշինյանի հետ նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստի շրջանակներում։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետի նախագահությամբ Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստ։

Նշվում է, որ Խորհրդի անդամները կքննարկեն միջազգայի և տարածաշրջանային անվտանգության հետ կապված արդիական հարցերը և ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները նախորդ նիստից հետո։

«Կարևորագույն հարցերից են լինելու ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների քննարկումը։

Նախատեսվում է նիստի ընթացքում ընդունել Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը։

Նիստի օրակարգում ընդգրկված են ստորագրման ենթակա մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանական մեխանիզմների համատեղ ձևավորմանը։

2023 թվականի հունվարի 1-ի ռոտացիայի հետ կապված՝ խորհուրդը կքննարկի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել