Կենտրոնական Ասիայում աշխարհաքաղաքականությունը փոխվում է. Բորել
 |azatutyun.am|
16:41 - 21 նոյեմբերի, 2022

Կենտրոնական Ասիայում աշխարհաքաղաքականությունը փոխվում է. Բորել |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ Ուկրաինայում պատերազմի և Չինաստանի ջանքերի ֆոնին Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը ձգտում է հարաբերությունների դիվերսիֆիկացման և Եվրամիությանը դիտարկում է որպես առավել հարմար գործընկեր։

«Ակնհայտ է, որ Ռուսաստանը, ինչպես նաև Չինաստանը խաղացել և շարունակում են կարևոր դեր խաղալ։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ տարածաշրջանը ձգտում է դիվերսիֆիկացնել իր հարաբերությունները և Եվրամիությանը դիտարկում է որպես առավել հարմար գործընկեր»,- Եվրամիության պաշտոնական կայքէջում հրապարակված հոդվածում գրել է Բորելը, որն անցած շաբաթ այցելել էր Սամարղանդ՝ «Եվրամիություն-Ասիա» նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Հոկտեմբերի վերջին էլ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելն էր այցելել Ղազախստան և Տոկաևի վարչակազմի հետ քննարկել էներգետիկ և պարենային անվտանգության, «կանաչ» տնտեսության զարգացման, տրանսպորտի և բեռնափոխադրումների հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել