Ադրբեջանական կողմը մի քանի ուղղություններով Արցախում խախտել է հրադադարի ռեժիմը՝ կրակ բացելով ՊԲ դիրքերի, ինչպես նաև տրակտորի ուղղությամբ․ Արցախի ՊՆ
10:03 - 22 նոյեմբերի, 2022

Ադրբեջանական կողմը մի քանի ուղղություններով Արցախում խախտել է հրադադարի ռեժիմը՝ կրակ բացելով ՊԲ դիրքերի, ինչպես նաև տրակտորի ուղղությամբ․ Արցախի ՊՆ

Նոյեմբերի 21-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով ՊԲ դիրքերի, ինչպես նաև Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։
Հայկական կողմը կորուստներ չունի։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ ծառայությունը։ 
 
Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
 
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 21-ի ժամը 16։50-ից նոյեմբերի 22-ի ժամը 01։05-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել