Երևանի և Բաքվի միջև խաղաղության և անվտանգության հաստատումը ժամանակի պահանջն է. Ալիև
 |aravot.am|
12:40 - 22 նոյեմբերի, 2022

Երևանի և Բաքվի միջև խաղաղության և անվտանգության հաստատումը ժամանակի պահանջն է. Ալիև |aravot.am|

aravot.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության և անվտանգության հաստատումը ժամանակի պահանջն է: Այդ մասին ասվում է Ալիևի ուղերձում՝ ուղղված Ասիական կուսակցությունների միջազգային համաժողովի մասնակիցներին:

«Պատմական փորձը ցույց է տալիս, որ հակամարտությունները չեն կարող հավերժ ձգվել: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և անվտանգության ապահովումը՝ միջազգային իրավունքի և արդարության սկզբունքի հիման վրա, ժամանակի և դարաշրջանի պահանջն է»,- ասվում է Ալիևի ուղերձում:

Նրա խոսքով՝ ժամանակակից փուլում, երբ «ձևավորվում է նոր աշխարհակարգ, որն ուղեկցվում է միջազգային հարաբերություններում լուրջ ցնցումներով, անհրաժեշտություն է առաջ եկել, որպեսզի կուսակցությունները և միջազգային կազմակերպությունները վերագնահատեն իրենց դիրքորոշումը և հնարավորությունը՝ ազդելու իրադարձությունների վրա տարբեր մակարդակներում»:

Ալիևը նշել է, որ համաշխարհային մարտահրավերներից մեկն էլ խաղաղության և անվտանգության խնդիրն է:

«Դա նաև զգայուն և առաջնահերթ հարց է Ադրբեջանի համար, որն իրականացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի պահանջները, որոնք չէին կատարվում մոտ 30 տարի»,- ասվում է Ադրբեջանի նախագահի ուղերձում:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել