Երևանի հեծանվահրապարակի անձնակազմը բողոքի ցույց է անում քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով վերականգնել ֆինանսավորումը |aravot.am|
13:35 - 22 նոյեմբերի, 2022

Երևանի հեծանվահրապարակի անձնակազմը բողոքի ցույց է անում քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով վերականգնել ֆինանսավորումը |aravot.am|

aravot.am: Երևանի հեծանվահրապարակի անձնակազմը բողոքի ցույց է անում Երևանի քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով վերականգնել ֆինանսավորումը։ Ցույցի մասնակիցները մեղադրում են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին, թե նա խոչընդոտում է իրենց ֆինանսավորմանը։

Ցույցի մասնակիցներից Աբգար Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի ժամանակ պայմանավորվածություն է եղել՝ բանավոր, այս կազմակերպությունը իր սեփականություն հանդիսացող Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա գտնվող հեծանվահրապարակը, որի տեղում հիմա հյուրանոց է, նվիրում է Երևան համայնքին, վերջինս էլ տվել է «Ռենկո» շինարարական կազմակերպությանը՝ նոր հեծանվահրապարակ կառուցելու և ֆինանսական ինչ-որ աղբյուր ունենալու պայմանով․ «Մեր բացթողումն է եղել, որ իրավական ուժ չի ունեցել դա»։

Ապա նա պատմեց, որ պատշաճ, նորմալ ֆինանսավորվել են․ «Աշխատանքը նորմալ կատարվել է, արդյունքն եղել է։ Հայաստանի ամենախոշոր մարզական ՀԿ-ն ենք։ Արման Անտոնյանը հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի փոխնախագահն էր։ Հետո խմորումներ են եղել, չենք ուզել, որ նա մեզ հետ աշխատի, պահանջել ենք հեռանա, այս սպորտաձևին հանգիստ թողնի, քանի որ նա չունի համապատասխան կրթություն, մարզիկ չի եղել, ոլորտը չի պատկերացնում։ Նեղված գնացել է, հետո Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ է դարձել ու էդ օրվանից պայքարել է մեր դեմ, խաթարել է մեր աշխատանքը, չի թողել նորմալ աշխատենք»,- պատմեց Պետրոսյանը։

Շարունակությունը՝ aravot.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել