Երևանի ավագանու նիստերում նախագծերը կքննարկվեն նաև չզեկուցվող ընթացակարգով

 |armenpress.am|
14:19 - 22 նոյեմբերի, 2022

Երևանի ավագանու նիստերում նախագծերը կքննարկվեն նաև չզեկուցվող ընթացակարգով |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանու նիստերում նախագծերը կքննարկվեն նաև չզեկուցվող ընթացակարգով: Այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց   քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Հարցը վիճելի թվաց ավագանու անդամներին: Նրանցից մի քանիսը նախագիծը խնդրահարույց համարեցին:

Սուրեն Գրիգորյանը պարզաբանեց, որ նախագծի նպատակը ամենևին էլ գաղտնիության մեջ չէ, այլ արդյունավետության:

 «Մեր համոզմամբ՝ ավագանու աշխատանքները կարող են էլ ավելի արդյունավետ դառնալ թե՛ ժամանակային, թե՛գլխավոր հարցերի վրա սևեռվելու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ ամենը ավագանուն լռեցնելու նպատակ չի հետապնդում:

Գրիգորյանի խոսքով ավագանու նիստի նախագծերը շարունակելու են Երևանի քաղաքապետարանի կայքում հասանելի լինել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել