Գնել Սանոսյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Լարսի անցակետում ստեղծված վիճակը
19:10 - 22 նոյեմբերի, 2022

Գնել Սանոսյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Լարսի անցակետում ստեղծված վիճակը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։
 
Նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել ՌԴ-ի հետ տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը։
 
Հանդիպման ժամանակ քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ, տրանսպորտի, հանքաարդյունաբերության ոլորտների, ինչպես նաև միջռեգիոնալ համագործակցության վերաբերյալ հարցեր։
Մասնավորապես քննարկվել են ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։
 
Քննարկվել է Լարսի անցակետում ստեղծված վիճակը։ Նախարարը դեսպանին խնդրել է աջակցել այս հարցում, խնդիրը պահել ուշադրության կենտրոնում, քանի որ առաջիկայում, եղանակային փոփոխություններով պայմանավորված, խնդիրն էլ ավելի կլրջանա։
 
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել