armsport.am: ԱԱ 2022-ի D խմբի առաջին տուրում Ֆրանսիայի հավաքականը 4։1 հաշվով կամային հաղթանակ տարավ Ավստրալիայի հետ խաղում։
Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց Ավստրալիայի հավաքականի հարձակվող Կրեյգ Գուդվինը։
27-րդ րոպեին Ադրիեն Ռաբյոն հավասարեցրեց հաշիվը, իսկ 4 րոպե անց Օլիվյե Ժիրուն առաջ մղեց ֆրանսիացիներին։
68-րդ րոպեին ֆրանսիացիների կազմում աչքի ընկավ Կիլիան Մբապեն։ 71-րդ րոպեին Ժիրուն երկրորդ գոլը խփեց՝ դառնալով դուբլի հեղինակ։ 36-ամյա հարձակվողն ազգային հավաքականում խփած գոլերի քանակով կրկնեց Թիերի Անրիի ռեկորդը։
Ֆրանսիայի հավաքականը 3 միավորով խմբի առաջատարն է։ Դանիան և Թունիսն ունեն մեկական միավոր։ Ավստրալիան վերջին տեղում է։
comment.count (0)