Արցախի ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ Արցախի ՊՆ
11:15 - 23 նոյեմբերի, 2022

Արցախի ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ Արցախի ՊՆ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Մարտակերտի և Շուշիի շրջանների օկուպացված տարածքներին կրակելու մասին ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները երեկ՝ ժամը 15։48-18։20-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել Արցախի Մարտակերտի և Շուշիի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել