Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները ժամանել են Երևան

 |armenpress.am|
14:33 - 23 նոյեմբերի, 2022

Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները ժամանել են Երևան |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:

ՀԱՊԿ խորհրդի նիստին մասնակցելու համար Երևան կժամանի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Երևանում նոյեմբերի 23-ին կկայանա ՀԱՊԿ խորհրդի նիստը: Մինչ այդ կայացել է ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել