Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գնդապետ է սպանվել
 |azatutyun.am|
17:33 - 23 նոյեմբերի, 2022

Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գնդապետ է սպանվել |azatutyun.am|

azatutyun.am: Սիրիայում սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գնդապետ Դավուդ Ջաֆարին: Այս մասին տեղեկանում ենք «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ի (ԻՀՊԿ) պաշտոնական հաղորդագրությունից։

Սիրիայում իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի մահվան համար Թեհրանը մեղադրում է Իսրայելին:

«Հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի ավագ սպա, գնդապետ Դավուդ Ջաֆարին, ով Սիրիայում ռազմական խորհրդական էր աշխատում, երեքշաբթի առավոտյան զոհվել է Դամասկոսի մոտ ռումբի պայթյունի հետևանքով, որն իրականացրել են Իսրայելի գործակալները», - ըստ իրանական լրատվամիջոցների՝ ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Իսրայելը «պատասխան կտա այդ հանցագործության համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել