Հույս ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի. Պուտին
 |armenpress.am|
19:09 - 23 նոյեմբերի, 2022

Հույս ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի. Պուտին |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում ընթացող ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում անդամ երկրների նախագահների ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի համակողմանի լուծման անհրաժեշտության վրա: Այս մասին տեղեկանում է «Ռիա Նովոստիի» հրապարակումից:

«Համաձայն եմ գործընկերներիս հետ, ովքեր ավելի վաղ խոսեցին այս հարցի և հայ-ադրբեջանական կոնֆլիկտի համապարփակ կարգավորմանը հասնելու ջանքերի մասին։ Իհարկե, դրանք սուր հարցեր են, որոնք պահանջում են մեր ուշադրությունը»,- ասել է Պուտինը: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ հոկտեմբերի վերջին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները «լավ հիմք են ստեղծել սկզբունքային հարցերի շուրջ ապագա փոխզիջումների համար»։

«Միայն հետևողականորեն կատարելով այս (ավելի վաղ ձեռք բերված) պայմանավորվածությունները՝ սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հումանիտար խնդիրների վերաբերյալ, մենք կարող ենք հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման: Հուսով ենք, որ դա ի վերջո կհանգեցնի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման»,-ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել