Տոկաևը հույս է հայտնել, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի |armenpress.am|
20:06 - 23 նոյեմբերի, 2022

Տոկաևը հույս է հայտնել, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի նորընտիր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հույս է հայտնել, որ ռուսական կողմի խաղաղապահ առաքելությունը կկարողանա կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները: Տոկաևը նման միտք է հայտնել Երևանում ընթացող ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում:

Այս մասին տեղեկանում է «Ռիա Նովոստիի» հրապարակումից:

«Մենք բոլորս շահագրգռված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Հուսով ենք, որ ռուսական կողմի խաղաղապահ ջանքերը հնարավորություն կտան հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով և կողմերին տանել խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,-ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել