Թումոն Հայաստան է բերում Rise միջազգային բարեգործական նախաձեռնությունը
21:28 - 23 նոյեմբերի, 2022

Թումոն Հայաստան է բերում Rise միջազգային բարեգործական նախաձեռնությունը

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, համագործակցելով Schmidt Futures բարեգործական նախաձեռնության և Rhodes Trust կրթական բարեգործական ծրագրի հետ, հայտարարում է Rise Global Challenge 2023-ի դիմումների մեկնարկը հայ պատանիների համար։

Rise-ը համաշխարհային ծրագիր է, որը բացահայտում է 15-ից 17 տարեկան փայլուն երիտասարդների և աջակցում է նրանց ողջ կյանքի ընթացքում` հասարակության և մարդկության առջև դրված մարտահրավերները լուծելուն ուղղված նրանց նախագծերի իրագործման ճանապարհին։

Rise Challenge-ի շրջանակում Rise-ը տասնյակ հազարավոր դիմորդներից կընտրի 100 հաղթողների: Հաղթողներն օգտվում են Google-ի նախկին տնօրեն Էրիկ Շմիդտի և իր կնոջ` Վենդի Շմիդտի կողմից 1 միլիարդ դոլար արժողությամբ բարեգործական նվիրատվությունից, որը տրամադրում է համալսարանական կրթաթոշակներ, տեխնոլոգիական փաթեթներ, ամբողջությամբ ֆինանսավորվող հրավեր` Rise գագաթնաժողովին, մենթորություն, կարիերայի զարգացման հնարավորությունների հասանելիություն, սոցիալական ձեռնարկություն հիմնելու բյուջե և ավելին։


Rise-ը համագործակցում է 30-ից ավելի համաշխարհային կազմակերպությունների հետ, այդ թվում` Թումոյի, Միացյալ համաշխարհային քոլեջների (UWC), Մանչեսթեր Յունայթեդ հիմնադրամի, Teach for All-ի, Amideast-ի և Լատինական Ամերիկայի Leadership Academy-ի հետ` ուսումնասիրելու աշխարհը, գտնելու երիտասարդների, որոնք լի են ավելի լավ աշխարհ կառուցելու խանդավառությամբ:

«Rise-ը, որի առաքելությունն է տաղանդներ փնտրելն ու զարգացնելը, հպարտ է միավորվել Թումոյի հետ` Հայաստանի տարբեր անկյուններում ապրող տաղանդավոր երիտասարդների գտնելու և աջակցելու գործում: Մենք փնտրում ենք երիտասարդների, որոնք ունեն ներուժ` միասին ծառայելու մարդկությանը

իրենց ամբողջ կյանքի ընթացքում»,- ասում է Rise-ի գործադիր տնօրեն Մարկ Գերմանը:

«Մենք ուրախ ենք համագործակցել Rise ծրագրի հետ` աջակցություն տրամադրելու այն սերնդին, որը կառուցելու է ավելի լավ աշխարհ։ Rise-ի միջոցով հայ պատանիները կարող են օգտվել բազմատեսակ ռեսուրսներից և հնարավորություններից»,- նշեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը:

Իր ստեղծման օրվանից Rise-ը իր համայնք է ընդունել ավելի քան 150,000 մասնակիցների 170-ից ավելի երկրներից և ընտրել է 200 հաղթողների՝ 69 երկրներից. հաղթողները հանդես են եկել ծրագրերով զանազան թեմաներով` կրթությունն ավելի մատչելի դարձնելուց մինչև գլոբալ տաքացումը մեղմելն ու քաղցկեղի առավել արդյունավետ հայտնաբերման գործիքներ մշակելը:

 

Schmidt Futures-ը բարեգործական նախաձեռնություն է, որը միավորում է տաղանդավոր մարդկանց մի հարթակում, որտեղ նրանք հիմնավորում են իրենց գաղափարները և տրամադրում լուծումներ գիտության և հասարակության համար դժվարին խնդիրներին։

Rise-ը բոլոր դիմորդներին, անկախ հաղթելու հանգամանքից, ներառում է իր գլոբալ ցանցում, տրամադրում է անվճար առցանց դասընթացներ և գործընկերների կողմից տրված հնարավորություններ:

Դիմելու հայտերը բաց են Rise կայքում և հասանելի են մինչև 2023 թվականի հունվարի 25-ը, տեղական ժամանակով ժամը 20:59-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել