Գրոսին հայտնել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծման հարցում որոշակի առաջնթաց կա
 |1lurer.am|
13:38 - 24 նոյեմբերի, 2022

Գրոսին հայտնել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծման հարցում որոշակի առաջնթաց կա |1lurer.am|

1lurer.am: Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծման հարցով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության խորհրդակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ շարունակվում են, առաջընթաց կա՝ CNN-ին հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրենը։

«Սա իսկական պատերազմ է, և պաշտպանական գոտին, որը ես առաջարկում եմ ստեղծել, գտնվում է հենց առաջնագծում, հակառակորդների շփման գծում։ Կարծում եմ՝ մենք առաջ ենք շարժվում»,- նշել է Ռաֆայել Գրոսին։

Նրա խոսքով՝ միջուկային վթարից խուսափելու համար կազմակերպությունը «չի կարող շարունակել հույս դնել բախտի վրա»: Գրոսին նաև նշել է, որ շատ դժվար է որոշել, թե որ կողմն է հարվածներ հասցնում ատոմակայանին, բայց կազմակերպության խնդիրն է ապահովել նրա անվտանգությունը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կառլոն հայտարարել էր, որ «Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծումը անխոհեմ և դատապարտելի արարք է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել