ՀԱՊԿ-ի միջոցառումների շրջանակներում քննարկվել է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. Զախարովա

 |armenpress.am|
17:26 - 24 նոյեմբերի, 2022

ՀԱՊԿ-ի միջոցառումների շրջանակներում քննարկվել է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ-ի երեկվա միջոցառումների շրջանակներում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակը, ինչպես նաև ընդհանուր առմամբ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ իրավիճակը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Մեկնաբանելով ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը դուրս է ՀԱՊԿ-ի իրավասությունից, Զախարովան նշել է, որ «Հայաստանում հարցերի լայն շրջանակի վերաբերյալ քաղաքական գնահատականները, դիտարկումները՝ երբեմն տրամագծորեն հակառակ, արտահայտվում են տարբեր միջոցառումներից առաջ, դրանց ընթացքում և հետո»:

«Մենք կա՛մ հիմք ենք ընդունում այն, որ մենք ժողովրդավարական հասարակություններ ենք, և մեզ մոտ փորձագետները, քաղաքական գործիչները, քաղաքագետները իրավունք ունեն հայտնելու տարբեր իրադարձությունների վերաբերյալ իրենց փորձագիտական տեսակետը, կա՛մ հեռանում ենք այդ սկզբունքից», - հայտարարել է Զախարովան:

Հիշեցնենք, որ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևը հայտարարել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իրավասությանը չի վերաբերվում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել