Առաջիկա օրերին լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ՝ թաց ձյան տեսքով
19:11 - 24 նոյեմբերի, 2022

Առաջիկա օրերին լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ՝ թաց ձյան տեսքով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 26-ին, 27-ին մինչև կեսօր շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:

Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 26-27-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում նոյեմբերի 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ին մինչև կեսօր սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել