ՀԱՊԿ-ի աշխատանքին միջամտելու փորձերը կշարունակվեն. Կրեմլ |news.am|
18:52 - 27 նոյեմբերի, 2022

ՀԱՊԿ-ի աշխատանքին միջամտելու փորձերը կշարունակվեն. Կրեմլ |news.am|

news.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքին միջամտելու փորձերը կշարունակվեն, սակայն, չնայած դրան, ասոցիացիան շարունակում է պահանջարկ ունենալ, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«ՀԱՊԿ-ը փլուզելու փորձեր միշտ էլ եղել են եւ հետագայում էլ կշարունակվեն»,- ասել է Կրեմլի խոսնակը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

«Սակայն գոնե հիմա մենք տեսնում ենք, որ, չնայած բոլոր դժվարություններին, չնայած հնարավոր հակասություններին՝ նույնիսկ անդամ պետությունների միջեւ, այս կառույցը դեռեւս պահանջարկ ունի։ Եվ այն լիովին ցուց է տվել իր արդիականությունն ու արդյունավետությունը՝ նկատի ունենալով Ղազախստանում իրավիճակի կարգավորումը»,- ընդգծել է Պեսկովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել