«Սի ​​Ծինփի՛ն, հեռացի՛ր». Շանհայում, Պեկինում ու Չինաստանի այլ քաղաքներում լայնածավալ հակակառավարական բողոքի ակցիաներ են  |tert.am|
21:30 - 27 նոյեմբերի, 2022

«Սի ​​Ծինփի՛ն, հեռացի՛ր». Շանհայում, Պեկինում ու Չինաստանի այլ քաղաքներում լայնածավալ հակակառավարական բողոքի ակցիաներ են |tert.am|

tert.am: Չինաստանում նոր թափ են հավաքում կառավարության հակաքովիդային միջոցառումների ակտիվացման դեմ բողոքի ակցիաները, ընդ որում ցուցարարները նաև քաղաքական հակակառավարական կարգախոսներ են հնչեցնում։ 

Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Շանհայի փողոցներ, գրում է BBC-ն՝ մանրամասնելով, որ իր թղթակիցները տեսել են՝ ինչպես են մարդկանց հրում ոստիկանական մեքենաների մեջ:

Ուսանողները ցույցեր են անցկացրել նաև Պեկինի և Նանկինի համալսարաններում։

Շանհայում բողոքի ցույցի ժամանակ մարդիկ բացահայտ բղավում էին «Սի Ծինփի՛ն, հեռացի՛ր», «Կոմունիստական կուսակցությո՛ւն, հեռացի՛ր» կարգախոսները։ Նման կարգախոսները բավականին անսովոր են Չինաստանում, որտեղ կառավարության և պետության ղեկավարի ցանկացած ուղղակի քննադատություն, որպես կանոն, տխուր է ավարտվում, գրում է աղբյուրը։

Այլ մանրամասներ և լուսանկարներ՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել